ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեն Սիմոնյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամյակին հնչեցրած հայտարարություններին։ Վերջինս իր ելույթում կրկին քննադատել էր «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությանը և հայտարարել, որ իր գլխավորած ուժի օրակարգում մնում է իշխանափոխության նպատակը։
Սիմոնյանը, անդրադառնալով հայտարարություններին, նշել է, որ Սարգսյանը կարծես փորձում է միավորներ հավաքել Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճում։ «Երբ նա մեր մասին վատ է ասում, մեր վարկանիշը բարձրանում է։ Ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին՝ մասնակցել հաջորդ ընտրություններին իր դեմքով, բանավիճել Հանրային հեռուստատեսությամբ՝ օրենքով սահմանված ձևով», — նշել է ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը խիստ քննադատությամբ է արձագանքել նաև նախկին նախագահի մեղադրանքներին՝ շեշտելով․ «Նախ՝ ինքը հայ ժողովրդի կողմից մերժված եզակի գործիչ է, երկրորդ՝ կապիտուլյանտն էլ ինքն է։ Իր մերձավոր շրջապատի և փեսաների բարեկեցությունն էր աճում, մինչդեռ բանակը մնացել էր 80-ականների զենքերի հույսին»։
Խոսելով Սարգսյանի հայտարարության մասին, թե իր գլխավորած ՀՀԿ-ն պատրաստ է աջակցել իշխանափոխություն պահանջող ցանկացած նախաձեռնության, Սիմոնյանն արձագանքել է՝ «Չգիտեմ՝ ինչին ուզում է, թող միանա»։
Մանրամասները՝ տեսանյութում․