
A
A
Ըստ նախնական տվյալների՝ «Միասնություն» դաշինքը հաղթել է Փարաքար համայնքի բոլոր գյուղերում
Աջակցիր «Ա1+»-ինԸստ նախնական տվյալների՝ «Միասնություն» դաշինքը հաղթել է Փարաքար համայնքի բոլոր գյուղերում։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյում գրել է․ «Փարաքարում ջախջախեցինք ՔՊ-ին։ 57%։»
Փարաքար խոշորացված համայնքում այսօր անցկացվում էին ավագանու արտահերթ ընտրություններ։
Փարաքար համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ էին ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: