Մահվան դեպքերը, ինքնասպանությունները քրեակատարողական հիմնարկներում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 27-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մահվան դեպքերը, ինքնասպանությունները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։ 🔸 Բանախոսներ ⤵️ ✅ Ցողիկ Ալեքսանյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ ✅ Նաիրա Բաբայան՝ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ ✅ Զառա Հովհաննիսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ 🔴 2025 թ․ երեք ամիսների ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան 8 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ ինքնասպանության։ Վերջինիս հերթական դեպքը տեղի է ունեցել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մարտի 17-ին։ Ո՞րն է եղել կալանավորների՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը։ ✔️ Ըստ Քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2024 թվականին արձանագրվել է մահվան 12 դեպք։ Գրանցված բոլոր դեպքերը եղել են կենսաբանական մահ․ դրանցից 10-ն արձանագրվել է քաղաքացիական հիվանդանոցներում։ 🔘 Փորձագետները մահվան դեպքերի առաջին պատճառներից մեկը համարում են առողջապահական ոլորտի թերացումները։