Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել մեր հայրենակիցներին․ Վահան Կոստանյան (տեսանյութ)

300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին պայմանագրում դրույթ չկա. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրում 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցման վերաբերյալ որևէ դրույթ չկա, և նման օրակարգ չկա։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է հանդես գալ առաջարկներով իրավիճակը ապաէսկալացնելու համար, այդ թվում՝ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, սակայն Ադրբեջանը դեռ արձագանք չի տվել։

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետի շուրջ բանակցությունների, և այդ գործընթացը հետաձգելու որևէ իրական խոչընդոտ չկա։

Անդրադառնալով Ադրբեջանում հնչող պահանջներին՝ կապված Արցախի պատերազմի մասնակիցների պատժման վերաբերյալ, Կոստանյանը նշել է, որ դրանք ուղղված են միջազգային հանրության և գերիների հարցում ՀՀ-ի պահանջների ստվերմանը։