Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր Հայաստան
A A
Քաղաքականություն

«Մայր Հայաստանն» ահազանգում է Գյումրու իր գրասենյակում խուզարկությունների մասին

«Մայր Հայաստան» շարժումն ահազանգում է՝ ուժայինները խուզարկություն են սկսել Գյումրու «Մայր Հայաստանի» գրասենյակում։

Նշվում է, որ վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև կազմակերպչական հարցերով զբաղվող Արա Ոսկանյանի տանը։

«Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ», - ասված է շարժման հայտարարությունում։

Այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրն է։ Ընտրություններին 9 ուժ է մասնակցում: Քվեարկությունը կիրակի է՝ մարտի 30-ին։