Աբսուրդ է, որևէ միակողմանի զիջում չկա. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը անակնկալ է եղել Ադրբեջանի համար։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ կարծում, որ գործընթացը փակուղի է մտել։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը՝ ստորագրելու և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորված իրենց արձագանքը։ Բայց կարծում եմ՝ այդ հայտարարությունները, հրապարակումները, որոնք ադրբեջանական մամուլում եղան, առանձին երկկողմ հետաքննության առիթ կարող են դառնալ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի նման հրապարակումների դեպքում ներդրվի մեխանիզմ, որպեսզի հետագայում կանխվի նման բաները»,-ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի մոտ հնարավոր է ձևավորվել է պատկերացում, թե Հայաստանը միևնույնն է՝ չի համաձայնի որևէ առաջարկի, այդ իսկ պատճառով Հայաստանի պատրաստակամությունը նրանց անակնկալի է բերել։
«Մեր նպատակը իրական արդյունքի հասնելն է, ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելը»,-եզրափակեց Սիմոնյանը։