A
A
Բայրամով. Համաձայնագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ են անհրաժեշտ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարկավոր է, որ ՀՀ–ն փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ։ Նա այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում։
Ըստ նրա, այդ փոփոխությունները պետք է վերացնեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարումը, գրում է Minval.az-ը։
Նշվում է նաև, որ կողմերը վստահություն են հայտնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։