Մտահոգություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 19-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մտահոգություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության վերաբերյալ» թեմայով։ Բանախոսներ՝ Աննա Ժամակոչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լիաննա Պետրոսյան՝ արցախցի հասարակական գործիչ Վլադիմիր Գրիգորյան` «Հայկի սերունդ» ՀԿ-ի փոխնախագահ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը։ Նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ և չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։