Բացել լրահոսը Փակել լրահոսը
ekrem_imamoglu_2343563
A A
Քաղաքականություն

Ձերբակալվել է Էրդողանի գլխավոր հակառակորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

Ստամբուլի քաղաքապետ, ընդդմիադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում։ Իմամօղլուն մեղադրվում է ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության մեջ։ Նշենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ հակառակորդը, գրում է Ermenihaber.am-ը։

 

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը», (PKK-ՔԲԿ)  և դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) գործադիր խորհրդին օժանդակելու մեղադրանքով կալանքի որոշում է կայացվել 7 կասկածյալի նկատամամբ, որոնց թվում է նաև Ստամբուլի քաղաքապետը։ 

Կասկածյալների թվում է նաև Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը և Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի համալսարանը որոշել էր չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը՝ Թուրքիայի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո։

Նշենք, որ ձերբակալվել են նաև 100-ից ավելի անձինք, որոնք մեղադրվում են կոռուպցիոն գործարքրներ կատարելու մեջ։