Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է ադրբեջանական կողմի տարածած կեղծ լուրերին, թե հայկական զինված ուժերը մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական դիրքերի վրա։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ խաղաղության գործընթացի ձախողման մասին պնդելու հիմքեր չկան, իսկ Բաքվի այս գործողություններն արվել են՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները արդարացնելու համար։
Նա ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, իսկ Եվրամիության դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ սահմանին որևէ կրակոց չի եղել, և իրավիճակը մնում է հանգիստ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի ղեկավարության նկատմամբ վստահությունը «զրոյին մոտ է» և պահանջել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։
Սիմոնյանն ընդգծել է, որ այս ապատեղեկատվության տարածումը նպատակ ունի ներպետական լսարանին ցույց տալու, թե իբր Հայաստանը շարունակում է լարվածություն հրահրել, մինչդեռ փաստերը հակառակն են ապացուցում։
Մանրամասները տեսանյութում