Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Հավակնում ենք հիմնավոր փոփոխություն բերել հայության կյանքում․ Վ․Գաբրիելյան (տեսանյութ)

«Մենք ուժեղ ժողովուրդ ենք, բայց կազմակերպված չենք, չունենք մի կենտրոն, որ կազմակերպի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆրանսիահայ, «Միասին» սոցիալական հարթակի հիմնադիր Վարդան Գաբրիելյանը՝ խոսելով արևմտյան երկրներում հայ համայնքների միասնական կամ կազմակերպված գործունեության կամ այդ գործունեության բացակայության մասին։

Վ․Գաբրիելյանի հիմնադրած «Միասին» սոցիալական հարթակը հիմնականում աշխարհի հայերին համախմբելու նպատակ ունի, միաժամանակ նախատեսում է ստեղծել սոցիալական հզոր ցանց, որը կարող է մրցակցել «Ֆեյսբուքի» և մյուս այլընտրանքների հետ։ Ավելին, նա վստահեցնում է, որ «Միասինը» չի ունենալու այնպիսի սահմանափակումներ, ինչպիսին ունեն այդ ցանցերը։ Եվ իր առջև բավականին հավակնորդ խնդիրներ է դնում․ «Հավակնում ենք հիմնավոր փոփոխություն բերել հայության կյանքում»։

Հայ համայնքները համեմատելով արևմտյան երկրներում այլ ազգերի համայնքների հետ՝ ասում է, մենք կազմակերպված չենք։ Գտնում է, որ կազպակերպելու գործը պետք է Հայաստանն իր վրա վերցնի։ «Էրդողանը եկել էր Ֆրանսիա և թուրքերին ասում էր, ֆրանսիացի մի դարձեք, բայց եթե դառնաք, մի մոռանաք, որ դուք Թուրքիո զինվորներ եք։ Նրանք կազմակերպում, անգամ ֆինանսավորում են, ասում են թափանցեք պետական կառույցներ»,- հավելում է ասում է Վ․Գաբրիելյանը ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։