A
A
Համեստ դիրքերում
Հայաստանի շախմատիստները համեստ տեղեր են զբաղեցնում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի Մեչիսլավ Նայդորֆի հուշամրցաշարում:
Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը 6 տուրից հետո 3,5 միավորով ընթանում է 26-րդ հորիզոնականում: Մեր երկրորդ մասնակիցը, Վահե Բաղդասարյանը, նույն արդյունքով զբաղեցնում է 39-րդ տեղը:
ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Տաթեւիկ Աբրահամյանը 3,5 միավորով 40-րդն է հուշամրցաշարում:
Վեց տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է լեհացի գրոսմայստեր Թոմաս Մարկովսկին, ով իր ակտիվում ունի 5 միավոր: