Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության մասին (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ընդգծել է.
 
 «ԵՄ դիտորդների մանդատի մեջ հստակ կա ֆիքսված նպատակ՝ նպաստել սահմանի երկայնքով և սահմանամերձ շրջաններում երկու կողմից էլ կայունության և խաղաղության գործընթացին:
 
Մենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր, անգամներ առիթ ենք ունեցել ասելու, որ շատ մեծ կարևորություն ենք հաղորդում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը, նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից և իրենց գործունեությունը ծավալվելուց հետո, այդ պահից սկսած, մենք էական լայնածավալ էսկալացիա չենք ունեցել: Դա ինչ-որ առումով, կարծում ենք, իրենց գործունեության շնորհիվ է: Հետևաբար, մենք իսկապես նաև երախտապարտ ենք և գնահատում ենք: Նրանք շարունակում են և քանի դեռ չի ստորագրվել, շարունակելու են:
 
Հիմա, երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, դա նշանակում է, որ խաղաղություն է հաստատված: Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը: Հիմա, եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է: Հետևաբար, մենք ԵՄ մեր գործընկերների հետ երևի քննարկում պետք է ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել: Խոսքը զուտ, ինչպես մյուսներն են սիրում ասել, հեռադիտակային դիտարկման մասին է։»