«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին»․ Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում նշել է, որ չափազանց կարևոր հանգրվան է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:
«Տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ և շուտափույթ սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի տեղի, ժամանակի և այլ մանրամասների շուրջ:
«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին համաձայնագրի տեքստում չկա»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցելու, այդ թվում տրանսպորտային և տրանզիտային հարցերում: