Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մեկ հաղթանակ տարավ

Սպորտ
3c52412e4483a906a1a9f4b5ac6d05da

Կազանում ընթացող սեղանի թենիսի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականները ավարտեցին ելույթները:

Մեր մինչեւ 15 տարեկան թենիսիստուհիները խմբային փուլի վերջին խաղում 2:3 հաշվով զիջեցին Էստոնիայի ընտրանուն եւ 30 մասնակիցների մեջ գրավեցին վերջին հորիզոնականը:

Հայաստանի մինչեւ 18 տարեկան թենիսիստուհիների հավաքականը իր վերջին մրցամարտում առավելության հասավ Լատվիայի ընտրանու նկատմամբ` 3:1, եւ իր խմբում գրավեց նախավերջին, 4-րդ տեղը: Սա մեր հավաքականների միակ հաղթանակն էր առաջնությունում:

Այժմ մեր պատանի թենիսիստներն ու թենիսիստուհիները պատրաստվում են զուգախաղերին եւ մենախաղերին: