A
A
«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են»․ Բայրամով
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը», - АPA գործակալության փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Պաշտոնական Երևանն առայժ չի արձագանքել այս հայտարարությանը: Երեկ արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին խմբագրմանը: Արարատ Միրզոյանը չէր բացառել անգամ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը: