Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորմատիվ ունի միայն Գոռ Ներկարարյանը

Սպորտ
5d6e83d51776119b7eb8395c063e0f2e

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում վաղը մեկնարկելիք աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանից հանդես կգա հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Գոռ Ներկարարյանը մեր միակ մարզիկն է, ում հաջողվել է միջազգային մրցումներում լրացնել համապատասխան նորմատիվը (նվազագույնը` 740 սմ) եւ իրավունք նվաճել մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը:

Իսկ ահա մեր երիտասարդ հեռացատկորդներ Լեւոն Աղասյանն ու Սաթենիկ Հովհաննիսյանը եւ վազորդներ Սամվել Գրիգորյանն ու Դիանա Խուբեսերյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 11-րդ փառատոնին, որը տեղի կունենա Թուրքիայի Տրապիզոն քաղաքում, հուլիսի 23-30-ը: