A
A
Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության նախագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկեցին Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Իմ խոսքում ներկայացրեցի նախագիծն ու դրա նպատակները: Նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու համար կարող եք դիմել՝ նամակ գրելով RealArmenia@gov.am էլ փոստին»,- գրել է նա:
Քննարկման ընթացքում վարչապետն անդրադարձել է հարցին՝ ինչ է գաղափարախոսությունը և ինչի համար է։ Այդ հարցին վարչապետի պատասխանը հետևյալն է՝ գաղափարախոսությունը բանաձևերի համախումբ է, որով մենք գնահատում ենք մեր գործողությունները, որոնց վրա հիմնվելով կայացնում ենք որոշումներ։
Մանրամասները՝ տեսանյութում․