«Փյունիկը» ավարտեց ելույթները Եվրոպայում
Երեւանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 1:5 հաշվով պարտվելով «Վիկտորիային», ավարտեց ելույթները Եվրագավաթներում:
Մեր հանրապետության լավագույն թիմը Չեխիայի չեմպիոնին կարողացավ դիմակայել մինչեւ 38-րդ րոպեն: Սակայն դրանից հետո դաշտի տերերը 7 րոպեում երեք գոլ խփեցին եւ ընդհանուր հաշիվը դարձրին 7:0:
Ընդմիջումից հետո Էդգար Մալաքյանը կրճատեց հաշիվը, սակայն «Վիկտորիան» շարունակեց մեծ ուժերով գրոհել եւ մինչեւ խաղավերջ եւս երկու անգամ գրավեց մեր թիմի դարպասը:
«Մենք մրցակցին զիջեցինք ֆուտբոլիստների փորձով, սակայն ֆուտբոլում շատ կարեւոր է, որ հանդիպումն անցնի ազնիվ պայքարում: Երրորդ գոլից առաջ մրցավարը չընդհատեց խաղը, չնայած իմ սաներից մեկը վնասվածք էր ստացել եւ պառկած էր մնացել խոտածածկին»« - հանդիպումից հետո ասել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: