A
A
Ո՞վ կղեկավարի Հակակոռուպցիոն կոմիտեն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 11-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա հարցազրույց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ՝ «Ո՞վ կղեկավարի Հակակոռուպցիոն կոմիտեն․մրցույթի արդյունքներ» թեմայով։
Մարտի 11-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա հարցազրույց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ՝ «Ո՞վ կղեկավարի Հակակոռուպցիոն կոմիտեն․մրցույթի արդյունքներ» թեմայով։
Մարտի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցույթ։ Կոռուպցիոն հանցագործությունները քննող կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի համար դիմումներ են ներկայացրել հինգ անձինք։ Թեկնածուներն են՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, փաստաբան Կարեն Բատիկյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը sms-ի միջոցով կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հորդորեց հրաժարական տալ։