Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը վերադառնում է միջին քաշային կարգ

Սպորտ
e527f99b6577657e00e46913c4c1a4e0

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, անցնում է քաշի նվազեցման: Բռնցքամարտիկը երկրորդ միջին քաշային կարգից աստիճանաբար (մարզական սննդաբանի օգնությամբ) կանցնի միջին քաշային կարգի:

Արթուր Աբրահամն առաջիկայում նախատեսում է անցկացնել 2-3 որակավորման մենամարտ, որոնցից հետո կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Առաջին մենամարտը կկայանա 2011 թ. նոյեմբեր ամսին: