Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մարտի 10-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով։
Բանախոսներ՝
Արտակ Բեգլարյան՝ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ
Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ
Արցախի նախին պետնախարար, Բաքվի բանտում ավելի քան երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելին անել՝ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար։
Փաստաբանը թվարկել է, թե ինչ և ինչպես են արել այլ կառավարություններն օտարերկրյա պատանդների ազատ արձակման համար՝ ընդգծելով, որ Հայաստանը չի արել այդ տարրական գործողություններից և ոչ մեկն Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։