Բացել լրահոսը Փակել լրահոսը
480742365_635957312632393_4934824419850116797_n
A A
Քաղաքականություն

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը քննարկում է անցկացրել

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախի ժողովրդիհիմնարար իրավունքների պաշտպանությանհանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովըգնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորելծրագրային հետագա քայլերը։

Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։ Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը։