Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հետ

Սպորտ
2374fff191c4f2e46116170c68170ab8

Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հետ` 2:2:

Սկզբում Սերգեյ Մովսիսյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Յան Նեպոմնյաշչին, իսկ ահա չորրորդ խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 50-րդ քայլին պարտվեց Պյոտր Սվիդլերին:

Այդպիսով, հանդիպման ելքը վճռվեց թիմերի առաջատարների` Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Կարյակինի մրցապայքարում: Մեր շախմատիստը վստահ անցկացրեց պարտիան եւ 74-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Եգիպտոսի հավաքականի հետ, որն այսօր 0,5:3,5 հաշվով պարտվեց Իսրայելի ընտրանուն: