Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, մինչև Կիևը չապացուցի իր «հավատարմությունը խաղաղությանը»։

Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ գրելով, որ Թրամփը նման որոշում է կայացրել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանելու արդյունքում։

«Նախագահ Թրամփը հստակ նշել է, որ նա կենտրոնացած է խաղաղության վրա։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն էլ հավատարմություն ցուցաբերեն այդ նպատակին։ Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը, որպեսզի համոզվենք, որ այն նպաստում է խնդրի լուծմանը»,  ասել է զլմ-ի աղբյուրը։

Թրամփը դեռևս չի մեկնաբանել այս որոշումը։

Այս առնչությամբ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ նախորդ օրվա դրությամբ՝ ԱՄՆ-ից զենքի մատակարարումները շարունակվում են. տեղեկություններ չկան, որ ինչ-որ բան դադարեցված է: