A
A
Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել. Հայկ Կոստանյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի պաշտոնյա է այսօր ձերբակալվել, հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա նախորդմամբ՝ պաշտոնյան ձերբակալվել է դեռևս նախորդ ամիս քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալության նույն գործի շրջանակում:
«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա»,- գրել է նա՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկությունների համար պետք է դիմել հակակոռուպցիոն կոմիտե:
ԶԼՄ-երի տեղեկություններով՝ ձերբակալվել է քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Ա. Կարոյանը։
Փետրվարին իրավապահ մարմինները ձերբակալել էին քաղաքապետարանի 8 աշխատակցի, որոնցից չորսը կալանավորվել են։