Հայաստանի սեղանի թենիսը մրցունակ չէ
Սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականները անհաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում:
Մեր մինչեւ 15 տարեկան թենիսիստները զիջելով Հոլանդիայի (0:3), Շվեյցարիայի (0:3) եւ Ֆինլանդիայի (2:3) այդ տարիքային թիմերին, իրենց խմբում գրավել են 4-րդ տեղը:
Հայաստանի այդ տարիքային թենիսիստուհիների հավաքականը անցկացրած առաջին 4 խաղերում պարտություն է կրել (Թուրքիա` 1:3, Լիտվա` 0:3, Շվեյցարիա` 0:3, Ավստրիա` 0:3) եւ Էստոնիայի ընտրանու հետ եզրափակում է աղյուսակը: Այսօր երկու երկրների թիմերը կհանդիպեն միմյանց հետ եւ կպարզեն, թե որն է լավագույնը հետնապահների պայքարում:
Հայաստանի մինչեւ 18 տարեկան թենիսիստների հավաքականը հանդես եկավ ամենացածր խմբում: Մեր ընտրանին զիջելով իր մրցակիցներին (Լիտվա` 0:3, Կիպրոս` 2:3, Նորվեգիա` 1:3), զբաղեցրեց վերջին, 35-րդ տեղը: Հայաստանի այդ տարիքային թենիսիստուհիները առաջին երեք խաղերում պարտություններ են կրել (Շվեյցարիա` 0:3, Ուկրաինա` 0:3, Լյուքսեմբուրգ` 0:3): Վերջին խաղում նրանք ուժերը կչափեն Լատվիայի ընտրանու հետ, որը նույնպես զիջել է իր բոլոր մրցակիցներին: