Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատ
A A
Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցով նամակներ են հղել միջազգային կառույցների

ԱԺ <<ՀԱՅԱՍՏԱՆ>> խմբակցության պատգամավորները ամենօրյա ռեժիմով օգտագործում են բոլոր կապերը, հնարավոր բոլոր լծակները` Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ ռազմագերիների ակնհայտ ոտնահարված իրավունքները օր առաջ վերականգնելու և նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով։ Այս մասին գրել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա մասնավորապես նշել է․
 
Նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։
 
Նամակներում մասնավորապես շեշտվում է․
<<Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։
 
Լիահույս ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ>>։