Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-02-05-0e492d23a63ba6e776cbee9ebbc6ebd47ac755782622daccd9973368bb2504a7_89d8e9108a91d3a6
A A
Պաշտոնական

Ավտովթար Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկի մոտակայքում

Փետրվարի 26-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) և «Volvo» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին և բռնկվել․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Պ. Գ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 21։59-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել մոտակայքում գտնվող թերթի կրպակը (մասամբ) և սուրճի ապարատը (մասամբ):