Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավանեսյան
A A
Քաղաքականություն

Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջով դիմել է քաղաքացիներին․ 
 
Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում` անմիջական, ուղիղ ձեզ դիմելու ձևաչափով:
Կպատասխանեմ այն 50 հարցին, որ այս ընթացքում ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ, քաղաքացիների հետ շփումներում` թե՛ բանավոր, թե՛ գրավոր:
 
Բայց կխնդրեմ մեկնաբանություններում էլ ակտիվ լինել և գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, որոնք կխմբավորեմ և կլրացնեմ հարցերի ցանկը:
 
Բարեփոխման փաթեթը կազմելիս հարյուրավոր հանդիպումներ և քննարկումներ ենք իրականացրել տարբեր ոլորտների մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ:
 
Բայց ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա սկսել այս շարքը, երբ դեռ մեկնարկը տրված չէ. առողջության հետ կապված հարցերը բոլորին են առնչվում և նման մեծ բարեփոխում իրականացնելը, առանց մասնակցային և իրազեկ քաղաքացիների, դժվար կլինի հաջողել:
Երեկոյան կկարդամ մեկնաբանությունները․․․ 🤍