A
A
Բաքուն նման հայտարարություններով ցանկանում է թույլ չտալ ՀՀ-ում կատարել Սահմանադրական բարեփոխումներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հույս էր հայտնել, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությամբ կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։
«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։