Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

Ստեղծվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողով

Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

Հանձնաժողովը ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հանձնաժողովի կազմում են լինելու նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահները, ինչպես նաև մի շարք նախարարությունների ղեկավարների տեղակալները,ՊԵԿ փոխնախագահը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը:

Բացի այդ, հանձնաժողովում կլինեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետտ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը