Վլադիմիր Զելենսկին և Օլաֆ Շոլցը Մյունխենում պատասխանեցին Թրամփին և Պուտինին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ կունենաեն ունենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Olaf Scholz) և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի պատերազմը և Դոնալդ Թրամփի ջանքերը այն դադարեցնելու ուղղությամբ դարձել են համաժողովի և դրա կուլուարային քննարկումների գլխավոր թեմաները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու հնարավոր կարգավորման ուղիները։
Նախօրեին Մյունխենի համաժողովում ելույթ ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը (J.D. Vance), որի կոշտ խոսքը զարմանք առաջացրեց եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում։ Վենսը խիստ քննադատեց ԵՄ քաղաքականությունը՝ հատկապես անդրադառնալով Եվրոպայի ներգաղթի խնդիրներին։
ԱՄՆ փոխնախագահը նաև կասկածի տակ դրեց Գերմանիայի քաղաքական գործիչների որոշումը՝ չհամագործակցել աջ պոպուլիստական «Գերմանիայի այլընտրանք» (AfD) կուսակցության հետ։
Փորձագետներին զարմացրեց այն, որ Վենսը ոչինչ չասաց Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին, թեև մեկ օր առաջ հենց այդ թեմայի վրա էր կենտրոնացել Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահը մտադիր է Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։