A
A
Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև» թեմայով։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կկատարվի ԱՄՆ արտաքին օգնության դադարեցման՝ Հայաստանի ժողովրդավարության վրա ազդեցությանը, Ադրբեջանի՝ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնելու և այդ համատեքստում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին հայտարարություններին, ներքին պառակտմանը նպաստող խոսույթներին ու ատելության խոսքին։