Բացել լրահոսը Փակել լրահոսը
347212077614621
A A
Քաղաքականություն

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ այն տեւել է գրեթե մեկուկես ժամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

Նա այդ մասին գրառում է արել սոցիալական կայքերի իր էջում։

 Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արեւելքը, էներգետիկ հարցերը եւ մի շարք այլ թեմաներ։

«Քիչ առաջ նոր երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ​​ինտելեկտի,  դոլարի և այլ թեմաներով», գրել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւս հաստատել է, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում է Ria.ru-ն։

Նա նշել է, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարները հեռախոսով խոսել են գրեթե մեկուկես ժամ։