Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալու փաստը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ 

«Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Իհարկե, հարկավոր է, որպեսզի իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն ակնհայտ են։