Բացել լրահոսը Փակել լրահոսը
Xanut8-min
A A
Բիզնես

Հարկային փոփոխությունների շոկը ՓՄՁ-ի փոխարեն կհաղթահարի ՏՏ ընկերության մշակած ավտոմատացման ծրագիրը

Մանրածախ առեւտրի ծրագիրը որպես հարկային նոր մարտահրավերներին դիմակայելու արդյունավետ լուծում

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հարկային նոր փոփոխությունները, որոնք զգալիորեն ազդել են մանրածախ առևտրի ոլորտի վրա: Այս փոփոխությունները ենթադրում են հարկային բեռի ավելացում եւ հաշվառման խստացումներ, որոնք ստիպում է մանրածախ բիզնեսներին վերանայել իրենց աշխատանքային մոդելները: Այս առումով, մանրածախ առեւտրի ծրագիր կամ մանրածախ առեւտրի կառավարման համակարգ ներդնելու անհրաժեշտությունը դառնում է ոչ միայն արդյունավետության բարձրացման, այլև հարկային պահանջներին համապատասխանելու կարևոր լուծում:

Հարկային փոփոխությունների ազդեցությունը մանրածախ առեւտրի վրա

Նոր օրենքով՝ որոշ ոլորտներ այլևս չեն կարող գործել որպես միկրոձեռնարկատիրական սուբյեկտներ և պարտավոր են անցնել շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգի: Այդ ոլորտներն են․

  • Վարսավիրական և մաշկի խնամքի ծառայություններ
  • Առևտրային գործունեություն՝ անկախ գտնվելու վայրից
  • Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններ
  • Միջնորդական ծառայություններ՝ այդ թվում անշարժ գույքի առք ու վաճառք և վարձակալություն
  • Սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների գործունեություն
  • Ծրագրային ապահովման մշակում և տեղեկատվության հավաքում ու մշակում
  • Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում
  • Շինարարական աշխատանքներ
  • Անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն

2025 թվականից նաեւ շրջանառության հարկի դրույքաչափերն են փոփոխվել, ավելացել են հարկման տոկոսները, ինչպես նաև ծախսերի նվազեցման սահմանաչափերը: Օրինակ, առևտրային գործունեության դեպքում հարկման դրույքաչափը դարձել է 10%՝ նախկին 5%-ի փոխարեն, հանրային սննդի ոլորտում՝ 12%՝ նախկին 6%-ի փոխարեն եւ այլն:

Հարկային օրենսդրության նոր պահանջների պայմաններում մանրածախ առևտրի ոլորտում գործող ընկերությունները պետք է մանրակրկիտ հաշվառում վարեն, ունենան պահեստի ընթացիկ հաշվառում և ապահովեն բոլոր գործարքների փաստաթղթավորումը: Մանրածախ շատ բիզնեսների սեփականատերեր դժգոհում են, որ այս պահանջները պահանջում են լրացուցիչ աշխատուժ, օրինակ, հաշվապահներ, որոնց ամենօրյա ներգրավումը կավելացնի ծախսերը և կբարդացնի բիզնեսի գործունեությունը։

ՏՏ ընկերությունները, սակայն, ավելի պարզ եւ արդյունավետ լուծում են առաջարկում՝ հաշվապահի ամենօրյա ներկայության փոխարեն ընդամենը նոր գործիք՝ մանրածախ առեւտրի ծրագիր կամ մանրածախ առեւտրի կառավարման համակարգ ներդնել։ Դրանք ամբողջովին լուծում են հարկային փոփոխությունների բերած խնդիրները, եւ ոչ միայն մանրակրկիտ հաշվառում են գործընթացները, ունեն պահեստի եւ առհասարակ ամբողջ ապրանքաշրջանառության ընթացիկ հաշվառման հնարավորություն, այլեւ ապահովում են բոլոր գործարքների փաստաթղթավորումը։

Մանրածախ առեւտրի ծրագիր․ կիրառման առավելությունները

Շուկայում առաջացած պահանջարկը տեղական  շատ ընկերությունների խրախուսել է ստեղծել մանրածախ առեւտրի կառավարման համակարգեր։ Դրանց գերակշիռ մասը, այդուհանդերձ, չունեն այս բոլոր ֆունկցիաները եւ գումարի վատնում են դառնում դրանք ձեռք բերող բիզնեսի սեփականատերերի համար։ Քոմո Կոդ ընկերությունը, սակայն,  մշակել է մանրածախ առեւտրի ծրագիր կամ մանրածախ առեւտրի կառավարման համակարգ, որը ներդնելու առավելությունն այն է, որ համակարգն ավտոմատ հաշվում է հարկերը և ներկայացնում հաշվետվություններ, կառավարում է պահեստի մնացորդները՝ ապահովելով հաշվառում իրական ժամանակում, հաշվում է բոլոր մուտքերն ու ելքերը՝ ապահովելով օրենքի պահանջը, ավելին՝  ինտեգրում է POS տերմինալները վաճառքի ավտոմատ գրանցման համար եւ ստանում է վաճառքների ու եկամուտների վերլուծություններ՝ բիզնեսի արդյունավետության բարձրացման նպատակով:

Այս լուծումները մանրածախ բիզնեսին հնարավորություն են տալիս համապատասխանել նոր հարկային պահանջներին և արդյունավետորեն կառավարել իրենց առևտրային գործունեությունը:

Մանրածախ առևտրի ոլորտում 2025 թվականից ուժի մեջ մտած հարկային խստացումները պահանջում են նոր մոտեցումներ հաշվառման և կառավարման գործընթացներում: Այս առումով, մանրածախ առեւտրի ծրագիր կամ մանրածախ առեւտրի կառավարման համակարգ ներդնելը դառնում է պարտադիր քայլ՝ օրենսդրական պահանջներին համապատասխանելու և բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու համար: «Քոմո Կոդ» ընկերության լուծումները մատչելի և հարմարավետ գործիքներ են փոքր եւ միջին բիզնեսների համար, որոնք հեշտացնում ու արագացնում են հաշվառման գործընթացները՝ հարկային մարմնի աշխատակիցներին այցերի ժամանակ ամենայն պատրաստությամբ դիմավորելու համար:

Աննա Բալյան