Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Քաղաքականություն

Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի վերաբերյալ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է․Թաթոյան

Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:
 
Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է:
 
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է: