Մարդիկ, ովքեր երբեք չեն ժպտում, հուսահատ են. բայց նրանք ծափահարեցին ու ուրախացան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։ ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի երգչախումբը և տնտեսական վարչության մշակույթի բաժինը բարեգործական կենտրոնի շահառուների համար կազմակերպել էին Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության հետ տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավանդույթ է դարձել։ Բարեգործական կենտրոնը սպասարկում է տարբեր ռիսկային խմբերի շահառուների։ Միջոցառմանը մասնակցում էին տարեցներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներ։ Հայրենասիրական երգերով և պարերով հագեցած մթնոլորտը ներկաների համար ուրախանալու, առօրյա հոգսերից կտրվելու հնարավորություն էր։ Միջոցառման ավարտին ՆԳ նախարարության և «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի աշխատակիցները նվերներ հանձնեցին երեխաներին և տարեցներին։