A
A
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Բաքվում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում հրապարակումները, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական հաղորդագրությունների և ռեպորտաժների հրապարակումը թյուրիմացություն է առաջացնում և հակասում է երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։