Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թրամփը կոչ է արել Եգիպտոսին և Հորդանանին ընդունել ավելի շատ պաղեստինցի փախստականների (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար տեսնել, որպեսզի մերձավոարևելյան երկրներն հյուրընկալեին ավելի շատ պաղեստինցի փախստականների: Միացյալ Նահանգների նախագահական օդանավում Թրամփը ներկայացրել է իր պատկերացումները՝ պետք է «պարզապես մաքրել» Գազայի հատվածը և զրոյից կառուցել այնտեղ։

Գազայում այս հարյուրավոր տեղահանված պաղեստինցիները հավաքվել են օգնություն ստանալու ակնկալիքով՝ մի կտոր հացի և խմելու մաքուր ջրի հերթ է:

Մարդկանց խոսքով՝ ցանկանում են վերադառնալ Գազայի հյուսիսում գտնվող իրենց տները, սակայն մեղադրելով «Համասին», թե այն խախատել է օրերս ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, Իսրայելը հրաժարվում է բացել անցակետերը:

Խնդրին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե կցանկանար, որ մերձավոարևելյան երկրներն հյուրընկալեին ավելի շատ պաղեստինցի փախստականների, ինչը թույլ կտա փորձել զրոյից կառուցել Գազայի հատվածը։

«Կցանկանայի, որ Եգիպտոսը հյուրընկալի մարդկանց։ Կցանկանայի, որ Հորդանանը հյուրընկալի մարդկանց: Խոսում եք, հավանաբար, միլիոն ու կես մարդկանց մասին, և մենք պարզապես մաքրում ենք ամբողջը… Ինչ-որ բան պետք է տեղի ունենա: Այն բառացիորեն հիմա քանդման ենթակա վայր է: [Գազայում] գրեթե ամեն ինչ քանդված է»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Եգիպտոսը դեռ չի արձագանքել Թրամփի խոսքերին, մինչդեռ Հորդանանի արտգործնախարարը լրագրողներին փոխանցել է, որ իր երկիրը դեմ է այդ տարբերակին:

«Համասի» ներկայացմամբ՝ ԱՄՆ նախագահի խոսքերը միայն խորացնում են պաղեստինցիների մտավախությունը, թե նպատակ կա իրենց ուղղակի վտարել հայրենի տներից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հնչեցին մեկ օր անց այն բանից հետո, երբ «Համասը» ազատ արձակեց իսրայելցի 4 կին զինծառայողների՝ համաձայն այս հունվարի 15-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, որը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին:

Ի պատասխան Իսրայելն ազատ արձակեց 200 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 121-ը դատապարտված էին ցմահ ազատազրկման:

Նախօրեին Թրամփը նաև հայտարարեց, թե վերանայում է Բայդենի վարչակազմի որոշումը և թույլ է տալիս վերսկսել 907-կիլոգրամանոց ռումբերի մատակարարումը Իսրայելին:

«Շնորհակալ եմ ձեզ, նախագահ Թրամփ՝ ձեր խոստումը կատարելու, Իսրայելին տալու անհրաժեշտ գործիքներն իրեն պաշտպանելու, մեր ընդհանուր թշնամիներին դիմակայելու և խաղաղության ու բարգավաճման ապագա ապահովելու համար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Ինչևէ, տարածաշրջանը Իսրայելի և «Համասի» միջև կնքված հրադադարի համաձայնագիրը արդեն երկրորդ շաբաթվա մեջ է:

Հաղորդագրությամբ է հանդես եկել Փրկության միջազգային կոմիտեն, թե նախորդած 15 ամիսների մարտերի ընթացքում Գազայի բնակչության մոտ 90%-ը տեղահանվել է: