Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը հրամանագրի կամ ակտի սպասում (տեսանյութ)

Հարցազրույց
398b0b5b635111dab3013c119b5b6aad

 Փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները սկզբում մերժում են ՀԱԿ-ի պահանջները հետո կատարում: Այս ընթացքում որոշ քաղաքական ուժեր հայտարարում են, թե ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ կա պայմանավորվածություն, նրանք համագործակցում են: Այս առիթով այսօր «Ա1+»-ը զրուցել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:

 - Իսկապես աննախադեպ իրավիճակ է ստեղծվել ամբողջ նոր անկախ ՀՀ-ի պատմության համար: Առաջին անգամ  ընդդիմությունը սկսել է թելադրել քաղաքական օրակարգը: Այսօր իսկապես երկրում ՀԱԿ-ի  ճանապարհային քարտեզը, օրակարգը, համակարգային   փոփոխությունները քայլ առ քայլ կատարվում են: Եղան երեք պահանջ, որոնք կատարվեցին իշխանությունների կողմից եւ դուռ բացվեց երկխոսության համար: Այլ պահանջներն էլ, կարծես թե, աստիճանաբար կատարվում են:

 - Հասարակության մեջ լուրեր են տարածված, որ ՀԱԿ-ը պայմանավորվածություններ է ձեռք բերել իշխանությունների հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

 - Իշխանությունները հասարակությանը եւ իրենց աջակիցներին պետք է բացատրեն, թե ինչու են իրենք գնում զիջումների, նահանջողների պետք է ասեն, թե դա իրենց բարեփոխումների օրակարգում է, կամ ՀԱԿ-ի հետ պայմանավորվածության արդյունք: Իշխանությունների կողմից սա միակ ստրատեգիան է՝ հասարակության մեջ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Մենք տեղեկություն ունենք, որ եւ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունն ամենաբարձր մակարդակով ստացել են հանձնարարություն՝ բնակչության մեջ տարածելու համար լուրեր, թե ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ կա համաձայնություն: Դա ցույց է տալիս, որ իշխանությունները դեռ լուրջ չեն վերաբերում երկխոսությանը: Եթե լուրջ լինեին, նման ստոր քարոզչական հնարքների չէին դիմի: Երկրորդ այդ հնարքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունն ունեն Սահմանադրությամբ վերապահված գործառույթներ, որոնց մեջ չի մտնում իշխանության օգտին քարոզչություն իրականացնելը: Իշխանություններն օգտագործում են ոչ միայն ուժային կառույցներին, այլեւ կեղծ, երեւութապես անկախ, ընդդիմադիր հորջորջվող ուժերը, որոնց առջեւ այսօր մեկ խնդիր է դրված՝ վարկաբեկել ՀԱԿ-ին, ամեն ինչ անել, որ ժողովրդի մեջ տպավորություն չստեղծվի, թե ՀԱԿ-ը հզոր, ընդդիմադիր, ժողովրդական շարժում է, որը պարտադրում է իշխանություններին լուրջ զիջումներ կատարել:

 - Ձեր կարծիքով ինչո՞ւ են իշխանությունները գնում զիջումների եւ կատարում ՀԱԿ-ի պահանջները:

- Դա շատ պարզ է: Այսօր ՀՀ-ում ապօրինի, մենաշնորհային, օլիգարխիկ ռեժիմն այն աստիճան է խեղդել տնտեսությունը, որ ՀՀ-ից արտագաղթը նոր թափ է առել, երկրում ստեղծվել ծանր սոցիալական լարվածություն, Հայաստանի ռազմական բալանսը Ադրբեջանի հետ խախտվել է հօգուտ մեր հակառակորդի: Հենց սա է ամենակարեւոր գործոնը, որն Ադրբեջանի մոտ գայթակղություն է առաջացրել ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սա իր հերթին բերել է նրան, որ ամբողջ աշխարհն այսօր մտահոգված է ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությամբ: Կարելի է ասել, որ այս բոլոր պրոցեսների հիմքում ընկած է ՀՀ-ի ձախողված տնտեսությունը, որն ունի մեկ պատճառ՝ օլիգարխիան եւ ոչ կոմպետենտ իշխանությունները: Սրանք են այն գործոնները, որոնք գործող իշխանություններին բոլոր ճակատներում բերել են պարտության: Այս ծանր իրավիճակն է, որը ռեժիմին ստիպում է Հայաստանի քաղաքական ճգնաժամի կարգավորման ուղիղներ փնտրել ընդդիմության հետ:

 - Ի՞նչ եք կարծում իշխանությունները կկատարեն նաեւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին ՀԱԿ-ի պահանջը:

  - Դա ՀԱԿ-ի խնդիրը չէ եւ ոչ էլ ՀԱԿ-ի հերթական պահանջը կատարելու հարց է: Արտահերթ ընտրություններն օդի պես անհրաժեշտ են Հայաստանին: Ժողովուրդը չի կարող սպասել եւս մի քանի ամիս, մինչեւ հերթական խորհրդարանի ընտրությունները կամ սպասել մեկ ու կես տարի, մինչեւ հերթական նախագահի ընտրությունները: Այսօր մեր երկրին, արտահերթ, շուտափույթ լուծումներ, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Առանց սահմանադրական կարգի, լեգիտիմ իշխանությունների ձեւավորման հնարավոր չէ լուծել այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդիրները:

 - ՀԱԿ-ը շարունակո՞ւմ պնդել, որ ՀՀ-ում առաջին հերթին պետք է անցկացվեն Նախագահի եւ հետո Խորհրդարանի ընտրություններ:

 - Այո: Նախագահի ընտրություններն ավելի առաջնային եւ կարեւորն են: Ազատ եւ արդար Նախագահի ընտրությունների հետեւանքով առաջացած իրավիճակը թույլ կտա նաեւ անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանի ընտրություններ:

 - ՀԱԿ-ի խոսնակը հայտարարել, թե մինչեւ Սերժ Սարգսյանի կողմից չլինի համապատասխան հրամանագիր կամ որոշում, դուք չեք ընդունի, որ ՀԱԿ-ի հետ համագործակցելու համար իշխանությունների ստեղծած աշխատանքային խումբը լեգիտիմ է: Ի՞նչը չի բավարարում ՀԱԿ-ին:

 - Արման Մուսինյանը հստակ հայտնել է ՀԱԿ-ի դիրքորոշումը: Մենք չունենք վերջնական քաղաքական որոշում՝ որեւէ հրամանագիր, ակտ, որը մեզ պարզ դարձնի, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պատրաստվում բանակցել ՀԱԿ-ի հետ:

 - Իշխանությունների ներկայացուցիչները արդեն հայտնել են, թե ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակությունների աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա 10 օրերի ընթացքում: ՀԱԿ-ը տեղեկություն ունի՞, թե որտեղ եւ երբ եք հանդիպելու իշխանության ներկայացուցիչների հետ:

 - Մեզ ոչինչ հայտնի չէ այդ մասին, բայց եթե նման ասում են, նշանակում է, ինչ-որ քայլեր հաշվարկել են: Սպասենք, տեսնենք ինչ են անելու:

 Հարցազրույցը Վիկտորյա Աբրահամյանի