Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն․ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ընտրացուցակներում ընդգրկված է ավելի քան 6,9 մլն մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում է 5325 տեղամաս, որից 207-ը՝ հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և ժամանակավոր բնակության այլ վայրերում։
Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու. պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը, Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, նախորդ ընտրությունների նախկին թեկնածու, ձեռներեց, անկուսակցական Աննա Կանոպացկայան։
Քվեաթերթիկներում կա նաև «Բոլորին դեմ» սյունակը։