Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Հասարակություն

Ցեղասպանության կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության․ Թաթոյան

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
«Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին:
 
Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ տարիների միջազգային ու հայկական ջանքերը վերացվում են բացառապես մեկ նպատակի` իշխանություն պահպանելու համար»,- գրել է Թաթոյանը։