A
A
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ռուբիոն ու Ֆիդանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններին։ Ռուբիոն վերահաստատել է այդ հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից։