Շնորհանդես. ջազային երաժշտության 85-ամյա պատմությունը՝ «Ջազը Հայաստանում» գրքում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքը:
Շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում:
«Ջազը Հայաստանում» գիրքն ամբողջական անդրադարձ է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման ու զարգացման 85-ամյա պատմությանը: Գրքում ներկայացված են ավելի քան 50 նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարները, շուրջ 80 երաժիշտ-կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Հատուկ ուշադրության է արժանացել նաև հայկական ծագմամբ նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:
Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» անգլերեն գրքում տեղ են գտել ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկարներ, ինչպես նաև շուրջ 70 հատուկ QR կոդեր, որոնց միջոցով ընթերցողը կարող է դիտել և ունկնդրել հայաստանյան ջազարվեստի լավագույն նմուշները: Ներկայացվող գիրքը եզակի է մասնագիտական և գեղարվեստական առումներով. այն Հայաստանում ջազի պատմությունը ներկայացնող դեռևս միակ նմանօրինակ գրքային ամփոփումն է:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ