«Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին». Թագուհի Թովմասյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը.
Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:
Նրանց ուշադրությունն եմ հրավիրել սույն թվականի հոկտեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը և ողջ այդ իրավական գործընթացի վրա:
Բաքվում դատապարտվում, նվաստացվում և խոշտանգվում են էթնիկ հայերը՝ մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի օրերին մինչև վերջին պահը մնացել էին Արցախում:
Դատավարությունն ընթացել է Բաքվի զինվորական դատարանում և 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2,548 դրվագով։ Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին:
❗️Իմ միջազգային գործընկերներին ներկայացրել եմ իրավիճակը և ահազանգել.
✔️Դատավարությանն ընդառաջ քաղբանտարկյալ, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ,որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Իրեն հնարավորություն չեն տվել ծանոթանալ գործին իրեն հասկանալի լեզվով, խոշտանգել են իրեն, արգելել ջուր խմել, զուգարանի թղթից օգտվել և այլ անմարդկային գործողություններ: Եվ նա առաջին մարդը չէ,որ Ադրբեջանում բանտային պայմաններից դժգոհում է:
✔️Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը փաստաբանական պաշտպանությանը և հարցաքննությունների կեղծ արձանագրություններին վերաբերող խնդիրների մասին լուրջ խախտում է, որը հակասում է արդար դատավարության իրավունքի հիմնարար սկզբունքներին:
✔️Ուզում եմ ընդգծել,որ Ադրբեջանը խախտելով Ժնևի կոնվենցիան, պատերազմից հետո հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին: Արցախի նախկին ղեկավարության և այլ անձանց մեղադրանքները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ: «Ահաբեկչություն» և «ապօրինի զինված խմբավորում կազմավորել» մեղադրանքները ծառայում են միայն քաղաքական շահերին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
❗️Հաշվի առնելով վերոնշյալը խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին.
🔻Իրենց մանդտի շրջանակներում ջանքեր գործադրել՝ հասնելու այն բանին, որ միջազգային անկախ դիտորդներ ներգրավվեն այդ դատավարություններում,
🔻Դրանք ընթանան դռնբաց և լուսաբանվեն,
🔻Կոչ անել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումները,
🔻Կատարելով միջզգային պարտավորությունները պահանջել անհապաղ վերադարձնել նրանց հայրենիք
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ