Բացել լրահոսը Փակել լրահոսը
gettyimages-2194136311
A A
Քաղաքականություն

ՀԱՄԱՍ-ը 3 պատանդի վերադարձրել է Իսրայելին

ՀԱՄԱՍ-ը Իսրայելի Կարմիր խաչին է փոխանցել երեք իսրայելցի պատանդների։
Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ պատանդների հանձնումը տեղի է ունեցել Գազա քաղաքում։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն տեղեկացրել է Իսրայելին, որ երեք պատանդների վիճակն էլ լավ է:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակությամբ է ընդունել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման լուրը:

«Պատանդները սկսում են դուրս գալ այսօր. երեք հրաշալի երիտասարդ կանայք կլինեն առաջինը»,- նշել է Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում:

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու Գազայում հրադադարի պայմանավորվածության պատճառով:

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 42 օրով ուժի մեջ է մտել Գազայի հատվածում հրադադարը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժուման միջև` Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Ըստ պայմանավորվածության` առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 33 պատանդների՝ Իսրայելի կողմից ավելի քան 1890 բանտարկյալների ազատ արձակելու դիմաց: