A
A
Freedom House-ը ողջունում է ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը
Աջակցիր «Ա1+»-ին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման հանգամանքը։ Այդ կապակցությամբ կազմակերպությունն իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է․
Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զարկ տալ բարեփոխումներին, որոնք խոստացել են ձեռնարկել, ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը։