Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 16-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Հրայր Հակոբյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության Գործատուների համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ ✅Տաթևիկ Բեժանյան՝ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ 2025 թվականից սկսած՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը՝ էապես նվազեցնելով օտարերկրյա քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը և ներդնելով արտաքսման նոր միջոցներ։ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման 1100 որոշում են կայացրել: Բացի այդ, 2024 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ 16337 քաղաքացու մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն։